Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին (1993-2001) առաջարկել էր Ռուսաստանին ընդունել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի կազմ: Տեղեկությունը հաստատվել է ԱՄՆ-ում բանակցությունների գաղտնազերծված արխիվից:
Ելցինը հայտարարել էր, որ դաշինքի ընդլայնման դեպքում առաջինը պետք է միանա Ռուսաստանի Դաշնությունը։ Այնուհետեւ այս օրինակին «կհետեւեն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ»:
Դա տեղի է ունեցել 1994 թվականին Նովո-Օգարեւոյում անցկացված հանդիպման ժամանակ:
Բոլրիս Ելցինը կոչ է արել ստեղծել «յուրօրինակ մոնոպոլիստական միավորում՝ ներառելով ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ եվրոպական երկրները»: