Մարդկանց վրա շների հարձակման դեպքերի գերակշռող մասը տեղի է ունենում Երեւանում։ Ինչ վերաբերում է մարզերին, առավել շատ դիմումներ ստացվել են Շիրակի, Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերից։
Ամեն ամիս գրանցվում է միջինում 11 հարձակում։ 2022 թվականին շների հարձակման 133 դեպք է գրանցվել, մոտ նույնքան էլ՝ 134 դեպք, գրանցվել է նախորդ տարի։ ԱԺ-ում թափառող շների թեմայով քննարկման ժամանակ դրա մասին հայտնել է ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նա հավելել է, որ այս տարվա հունվարին բնակիչների վրա շների հարձակման արդեն 5 դեպք է գրանցվել։
Ըստ նրա՝ ոստիկանությունը խնդրի կարգավորման համար ահազանգերի եւ դիմումների հիման վրա միջնորդություններ է ուղարկում տեղական ինքնակարգավորման մարմիններին։
Հակոբյանը նշել է, որ վարչական շրջաններում շների ստերջացման հարցը խնդրահարույց է։ Սյունիքի մարզում, օրինակ, ընդհանրապես ստերջացում չի արվում։ Թափառող շներին չեն ստերջացնում նաեւ Սեւանի եւ Վարդենիսի տարածաշրջանում։