ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը հունվարի 26-ին Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։
«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցեղասպանության կոնվենցիայով նախատեսված բոլոր գործողությունները»,- հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը։
Ըստ The New York Times-ի՝ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Իսրայելը պետք է թույլ տա, որ ավելի շատ մարդասիրական օգնություն մուտք գործի Գազայի հատված։ Սակայն դատարանը Իսրայելին չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել Գազայի նկատմամբ ռազմական գործողությունները: