ԱՄՆ վարչակազմը, Ռուսաստանից բխող սպառնալիքը նկատի ունենալով, որոշել է միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում: Միացյալ Նահանգները միջուկային հրթիռները Մեծ Բրիտանիայից դուրս էր բերել 2008 թվականին՝ համարելով, որ Մոսկվայից բխող սառը պատերազմի սպառնալիքը նվազել է:
Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ը մտադիր է ավիաբազայում միջուկային մարտագլխիկներ տեղակայել:
Ըստ բրիտանական The Telegraph-ի՝ Մեծ Բրիտանիայում տեղակայվելիք միջուկային մարտագլխիկների հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը: