Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով Մեքսիկայի հետ սահմանի (մոտ 4 կմ երկարությամբ) հատված։ Նահանգի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է անօրինական ներգաղթյալների աճի։
Տեխասը 2022-ից ի վեր սկսել է 102,1 հազար անօրինական ներգաղթյալների ավտոբուսներով ուղարկել ամերիկյան խոշոր քաղաքներ՝ ներառյալ Վաշինգտոն, Նյու Յորք, Չիկագո, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Դենվեր: Բացի դրանից՝ Տեխասի իրավապահ մարմինները «Միայնակ աստղ» («Lone Star») գործողության շրջանակում առգրավել են օփիոիդ ֆենտանիլի ավելի քան 454 միլիոն մահացու չափաբաժիններ:
Հունվարի 22-ին Fox News-ը հայտնել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանից հեռացնել 30 մղոն (մոտ 48 կմ) մետաղալարե ցանկապատը, որը տեղադրվել է Էբոթի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի շրջանակում: Դատարանի որոշումը սահմանապահ ծառայությանը իրավունք է վերապահում դատավարության ընթացքում սահմանի երկայնքով կտրելու մետաղալարերը:
Ավելի վաղ Էբոթը լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է բանավեճի բռնվելու դաշնային իշխանությունների հետ՝ անօրինական ներգաղթյալներից պետական սահմանները պաշտպանելու հարցում։ Էբոթին աջակցելու մասին հայտարարել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ինչպես նաեւ ԱՄՆ 25 նահանգի հանրապետական նահանգապետներ։