Երեւանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է: Դրա մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածություններին անդրադառնալով՝ Լիխաչովը այլ երկրների թվում հիշատակել է նաեւ Հայաստանը:
Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի եւ Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ:
Նա նշել է, որ Հայաստանն իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի։