Երաշխիքների, սպառազինությունների վերահսկման եւ չհարձակման վերաբերյալ Ադրբեջանին արված Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները քաղաքական հայտարարություններ են, որոնց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել։ Դրա մասին հայտնել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա հավելել է, որ համապատասխան ազդակների, քննարկումների դեպքում դրանք տեղափոխվեն այլ փուլ։
«Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրրքված լինել մեր հարեւանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»,- ասել է փոխարտգործնախարարը։ Կոստանյանը նշել է, որ հունվարի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն ուղարկել է համապատասխան համաձայանագրի տեքստի լրամշակված տարբերակը եւ սպասում է Ադրբեջանի պատասխանին։