Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Իրակլի Ղարիբաշվիլին շուտով կլքի վարչապետի պաշտոնը, այն կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Տեղեկությունը հայտնել են «Իմեդի» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Վրաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը։
Իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել այս տեղեկությանը եւ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։
Իրակլի Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ակտիվացել են այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։