ՌԴ ԱԳՆ-ն հունվարի 29-ին հայտարարել է, որ Մոսկվան համարժեք եւ արդյունավետորեն կպատասխանի արեւմտյան երկրների՝ ռուսական անշարժ գույքն ու ակտիվները բռնագրավելու ցանկացած փորձին։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական գույքի բռնագրավումն անօրինական է եւ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։
«Միեւնույն ժամանակ, «կոլեկտիվ Արեւմուտքի» երկրները կարող են վստահ լինել, որ ռուսական անշարժ գույքի, ինչպես նաեւ այլ ակտիվների բռնագրավման իրենց ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի համարժեք եւ արդյունավետ պատասխանի»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։