Գազայի հատվածում գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա թունելների միայն մի փոքր մասը։ Դրա մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտոնյաներին։
ՀԱՄԱՍ-ի հսկայական թունելների շուրջ 80%-ը Գազայի հատվածի տակ դեռեւս անվնաս են դրանք ոչնչացնելու իսրայելական շաբաթների ջանքերից հետո: Դա, ըստ էության, լուրջ խոչընդոտ է Իսրայելի կենտրոնական ռազմական նպատակների իրագործման համար»,- գրում է պարբերականը։