Գազայի հատվածի սահմանների փոփոխություններ չպետք է լինեն: Անկլավի տարածքի հնարավոր կրճատման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան սրա մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ըստ Financial Times-ի՝ Իսրայելի տարածքի եւ Գազայի հատվածի միջեւ բուֆերային գոտի ստեղծելու հարցը անհամաձայնության առարկա է Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ։ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ դեմ է լինելու պաղեստինյան անկլավի տարածքի կրճատմանը հանգեցնող ցանկացած քայլի: