Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի 72-ամյա բնակիչը դատապարտվել է բանակի մասին «ֆեյքերի» գործով: Ռոստովի մարզի դատարանը VKontakte-ում հակապատերազմական երկու հրապարակումների համար թոշակառու Եվգենյա Մայբորոդային դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։
Կինը դատապարտվել է երկու հոդվածով՝ բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու՝ քաղաքական ատելության դրդապատճառներով. եւ ծայրահեղականության կոչեր անելու համար։
Ըստ «Network Freedom» տելեգրամյան ալիքի՝ Մայբորոդայի դեմ գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա «VKontakte»-ի իր էջում զոհված ռուս զինվորականների թվաքանակի մասին տեղեկություն, ինչպես նաեւ «էմոցիոնալ տեսանյութ» է զետեղել:
Թոշակառուն մասամբ ընդունել է մեղքը, սակայն հերքել է այն մեղադրանքները, թե գործել է քաղաքական ատելությունից դրդված։ Կինը պատմել է, որ այդ տեղեկությունն իրեն դրդել է հրապարակել այն հանգամանքը, որ իր եղբայրը Ուկրաինայի Դնեպր քաղաքում մնացել է ռմբակոծությունից ենթարկված շենքի փլատակում։