Բրիտանիայում տղամարդը ազատազրկման է դատապարտվել անձնական նամակագրության մեջ թույլ տված ուղղագրական սխալի պատճառով։
Ըստ տեղեկությունների՝ 48-ամյա Գարի Յանգը դատարանի որոշմամբ իրավունք չի ունեցել շփվել նախկին ընկերուհու հետ, սակայն շարունակել է սոցիալական ցանցերում նրան նամակներ ուղարկել։ Հետապնդումներից խուսափելու համար աղջիկը որոշել է արգելափակել նախկին ընկերոջը։
Դրանից հետո Յանգը կեղծ հաշիվ է ստեղծել սոցցանցում եւ շարունակել շփումը նախկին ընկերուհու հետ, բայց այս անգամ ներկայանալով իբրեւ «Մերի Մոնթգոմերի»։ Այդուահանդերձ, աղջիկը բացահայտել է խաբեությունը, քանի որ ամբաստանյալն օգտագործել էր իրեն բնորոշ բառապաշարը եւ ուղղագրական սխալ թույլ տվել «Սոմերսեթ» բառը գրելիս:
Իրավապահները բերման են ենթարկել Յանգին եւ նրան խնդրել, որ գրի վերը նշված բառը: Կասկածյալը, չնկատելով որոգայթը, գրել է «Summerset»։ Նշվում է, որ դատարանի որոշմամբ տղամարդը դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման։