Բեռլինի օդանավակայանից բոլոր թռիչքները փետրվարի 1-ին չեղարկվել են: Չեղարկման պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների նախազգուշական գործադուլն է, որը կազմակերպել է Գերմանիայի խոշորագույն Ver.di արհմիությունը։ Բեռլինի օդանավակայանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլը կարող է ազդել նաեւ ժամանող չվերթերի վրա։
Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարրձերն ու բարելավել օդանավակայանի աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Բեռլինի օդանավակայանով փետրվարի 1-ին ընդհանուր շուրջ 170 չվերթ պետք է իրականացվեր, որոնց ժամանակ մոտ 50 հազար ուղեւոր պետք է տեղափոխվեր։