2023-ին Ռուսաստանի 3857 քաղաքացի Հայաստանում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրանցից 221-ը հետագայում դուրս են եկել հաշվառումից։
Բացի դրանից՝ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին գրանցել են 891 ընկերություն։ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նշված ընկերություններից գործունեությունը դադարեցրել է 5-ը։
Իսկ 2022 թվականին ՌԴ-ի քաղաքացիները գրանցել են 2285 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որոնցից 32-ը հետագայում լուծարվել է, ինչպես նաեւ 4961 ԱՁ, որոնցից 707-ն ավելի ուշ դուրս է եկել հաշվառումից: