Երեւանը 15-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում՝ ըստ Numbeo գլոբալ տվյալների բազայի:
Մեկ տարում Երեւանը բարելավել է իր դիրքերը 5 կետով։ Նախորդ տարի մեր երկրի մայրաքաղաքը 20-րդ հորիզոնականում էր։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, երկրորդ տեղում՝ Թայվանի մայրաքաղաք Թայբեյը, եռյակը եզրափակում է Կատարի մայրաքաղաք Դոհան:
Հանցավորության առումով վարկիանիշային աղյուսակում առաջինը Կարակասն է՝ Վենեսուելայի 4 ու կես միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքը։
Numbeo հարթակում ամեն տարի ներկայացվում է աշխարհի քաղաքների վարկանիշը անվտանգության կամ հակառակը՝ հանցագործությունների տեսանկյունից։
Numbeo-ի՝ հանցավորության եւ անվտանգության ինդեքսների չափումները բխում են 15 կետից բաղկացած հարցաշարի պատասխաններից: 2022 թվականին ամերիկացի գրող, լրագրող եւ դասախոս Դեյվիդ Վայնբերգերը քննադատել է հանցագործության մակարդակը չափելու կայքի մեթոդաբանությունը: