Մարոկկոն եւ Իսրայելը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել անվտանգության, պաշտպանական հարաբերությունների, հետախուզության, արդյունաբերական համալիրի, ռազմական պատրաստության եւ այլ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։
Երկու երկրները մտադիր են համատեղ ռազմաբազա կառուցել Աֆսու քաղաքում (հյուսիսարեւելյան Մարոկկո), որը իսպանական Մելիլյայից մոտավորապես 68 կմ հարավ եւ Ալժիրի Մահնյա քաղաքից 180 կմ հեռավորության վրա է:
Ալժիրը եւ Իսպանիան Մարոկկոյի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համագործակցություն դիտարկում են որպես իրենց անվտանգության սպառնալիք: Համագործակցությունը դուրս է գալիս պաշտպանական խնդիրներից եւ ներառում է նաեւ հետախուզական համաձայնագիր: