«Եթե Հայաստանն ուզում է «մտերմանալ» ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է հասկանա, թե դա ինչ հետևանքների կհանգեցնի»,-այսօրվա ճեպազրույցում սպառնացել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ բոլորը պետք է հասկանան, թե ինչքան վտանգավոր է ՆԱՏՕ-ի հետ մտերմությունը:
Անդրադառնալով Հայաստանին՝ Զախարովան նշել է, թե «պետք է բացել քարտեզը և տեսնել, թե որ տարածաշրջանում է Հայաստանը, ինչպիսի հարևանների արանքում, ու կարդալ պատմության դասագրքերը»: