Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեին զայրացրել է Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի երեկ Երևանում արած հայտարարությունը, ըստ որի պատրաստվում են Բաքվին վերադարձնել բանակցային սեղան:
«Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար… Մենք միանագամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, լավագույնս կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում, միջազգային համագործակցության շրջանակում։ Մեր հաջորդ այցը Բաքու է, և մենք ցույց կտանք մեր աջակցությունը հայ ժողովրդին»,-ասել էր Մարկետա Պեկարովան։
Հաջիզադեն X-ում գրել է, որ Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը լավ կանի հայկական «կեղծ խոսույթների» վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն հարցներ՝ ե՞րբ է Հայաստանը պատրաստվում իր Սահմանադրությունից և օրենսդրությունից հեռացնել հարևաններին ուղղված տարածքային պահանջները: