ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանն իրեն անվտանգ չի զգա առանց ՀԱՊԿ-ի:
Վասիլևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես են արևմտյան երկրները փորձեր անում օգտագործել Հայաստանի դրությունը, որպեսզի սրեն իրավիճակը ոչ միայն այնտեղ, այլև ամբողջ Կովկասում:
Նա նաև նշել է, որ դատելով այն բանից, որ Երևանը դեռ ուսումնասիրում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստում ընդունված փաստաթղթերը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ չունի: