ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցների համար մեկնաբանել է այսօրվանից Հայաստանի պաշտոնական անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին:
«Բայց այստեղ մեկնաբանելու բան չկա: Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է: Բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին դե յուրե և փաստացի բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, որոնք մենք թանկ ենք գնահատում և որոնք հույս ունենք զարգացնել»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին: Ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը: