2013 թվականի փետրվարի 1-ին Երեւանի Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո իշխանությունն ու ընդդիմությունը վազում է հիվանդանոց տեսակցելու մահափորձի հերոսին «Ինքս խոսել եմ Հայրիկյանի հետ, փառք տիրոջը»,-անմիջապես ասում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է. «Սա հարված է ինձ վրա»:
Ադրբեջանը գնդակոծեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի բնակավայրերը: Վիրավորվեց 6 հոգի: ՀԱՊԿ-ը որեւէ արձագանք չտվեց Ադրբեջանի գործողություններին: Կառույցի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին ասում է, որ առաջին անգամ է լսում կրակոցների մասին: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 1-ին հայտարարում է. «ՀԱՊԿ-ը չի կարող յուրաքանչյուր միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ»:
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին չի բավարարի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը. «Ճանաչման փուլն արդեն անցյալում է մեզ համար, մենք նաեւ հատուցում ենք պահանջում»։
Դաշնակցությունը պատրաստվում է մաս կազմել իշխանությանը՝ ընդունելով, որ իշխանությունը հեղինակազրկված է: Բայց կուսակցությունը պատրաստ է ինքն էլ հեղինակազրկվել, եթե այլընտրանքը երկիր կորցնելն է: «Ոչինչ, թող մեր վարկանիշի անկման հաշվին, բայց երկրի վիճակը շտկվի»,-ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը քննադատությանէ ենթարկում Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ մինչեւ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել. «Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնել կոնկրետ առաջընթաց Խորհրդի կողմից»։
Հայաստանի կառավարությունը որոշում է նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ վերցրել են միջազգային փորձը, շատ երկրներում է այդպես. «Այո, մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, երբ որ կունենանք քննարկում ոչ թե տեսախցիկի առջեւ, այլ կունենանք փակ քննարկում»:
Ռուսական «Կոմերսանտը» տեղեկացնում է, որ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել չորս SU-֊30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով: Պարբերականն ավելացնում է, որ այդ կործանիչները Հայաստանը կստանա 2020-ին: «Օդուժի առկայությունը շատ կարեւոր է, հատկապես բազմաֆունկցիոնալ ու հեռահար օդուժի»,- ոգեւորված ասում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Աշխարհում արդեն մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը: Հայաստանում դեռ վարակի «պաշտոնական» նշաններ չկան: Հայաստանցիները վախենում են հաճախել չինական ռեստորաններ: Գրեթե բոլոր ռեստորանների տերերը հայտարարում են, որ իրենց մոտ Չինաստանից ներմուծված մթերք չկա:
Ռուսաստանի նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո ԼեռնայինՂարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է այն թողնել ապագային. «Ցանկացած էլեկտրիզացիա այդ հարցի քննարկման կբերի նրան, որ տեղի կունենա հզոր լարում: Հիմա դա անել հնարավոր չէ»։
Սերժ Սարգսյանը մի հարցազրույցում հայտարարում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Նախկին նախագահը գիտի մի տարբերակ, որով Արցախի հարցը կլուծվի: Դա փաթեթային տարբերակն է. «Հայաստանի որոշ քաղաքական ուժերի եւ շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն եմ նկատում, հուսախաբության մթնոլորտ կա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Գրեթե ամեն ամիս ԱԱԾ-ն ձերբակալում է որեւէ մեկին պետական դավաճանության մեղադրանքով: «Մենք պետք է չմեղադրենք Ազգային անվտանգության ծառայությանը, որ ինքը շատ հայրենիքի դավաճաններ է բռնում»,-կողմնորոշում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը (ՔՊ):
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: