Իտալական Rai1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ մտածում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն փոխելու մասին:
«Երբ մենք խոսում ենք այս մասին, ես նկատի ունեմ պետական ապարատի այլ ղեկավարների ռոտացիայի մասին եւ ոչ միայն բանակի: Ես մտածում եմ այդ փոփոխության (Զալուժնիի-խմբ.) մասին, բայց չի կարելի ասել, թե խոսքը միայն նրա մասին է: Եթե մենք ուզում ենք հաղթել, բոլորին պետք է ուղղորդենք այդ ուղղությամբ: Մենք չենք կարող թեւաթափվել: Իմ գլխում ավելի լուրջ բաներ կան եւ ոչ միայն մեկ մարդու փոփոխություն», -ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Զելենսկին ավելացրել է, որ պետք է տեղի ունենա Ուկրաինայի ղեկավարության վերաբեռնում: