«Իսրայել մեզ հետ պետք է մասնակցեր Իրանի «Ալ Քուդս» էլիտար ռազմական ստորաբաժանման հրամանատար Կասեմ Սուլեյմանիի սպանությանը, բայց վերջին պահին հրաժարվեց»,- Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամպը:
«Սպանությունից երկու օր առաջ Իսրայելը հայտարարեց, որ ինքը չի կարող մասնակցել: Այդ ժամանակ ես ասացի՝ մենք կանենք»,-պատմել է ԱՄՆ նախկին նախագահը:
Այնուհետեւ Թրամպը հիշել է Իրանի հակազդեցությունը այդ սպանությանը: Նա ասում է, որ դեպքից հետո իր հետ կապվեցին Իրանի ղեկավարությունից եւ համաձայնեցրեցին իրենց պատասխան հարվածը Իրաքում ամերիկյան ռազմաբազային:
«Դե դուք հասկանում եք, որ մենք անպայման պետք է պատասխանենք այդ սպանությանը, մեզ մի ամբողջ ժողովուրդ է նայում,-հիշել է Դոնալդ Թրամպը,-հարգանք կար միմյանց հանդեպ»: