«ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում Եմենը ռմբակոծելով»,-ըստ Haqqin.az-ի, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Եվ երբ դուք խաղում եք կրակի հետ, կարող է հրդեհ բռնկվել, որը հնարավոր չի լինի վերահսկել: Թուրքիան մշտական երկխոսության մեջ է տարածաշրջանային գործընկերների ու ԱՄՆ-ի հետ: Տարածաշրջանային լարվածությունից պետք է խուսափել, իրավիճակն այնքան էլ լավ չէ, մենք կարող ենք բախվել ավելի մեծ ծավալապաշտության»,-ասել է Հաքան Ֆիդանը: