Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC-ի This Week հաղորդման ժամանակ ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսլականը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմից հետո:
«Տարածաշրջանում խաղաղության եւ Իսրայելի անվտանգության միակ երկարաժամկետ երաշխիքը երկու պետության ստեղծումն է՝ Իսրայելի անվտանգության երաշխավորմամբ։ Պաղեստինը նույնպես պետք է անվտանգության երաշխիքներ տա Իսրայելին։ Դա այն է, ինչի համար մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել»,-ասել է Ջեյք Սալիվանը: