«Haqqin.az»-ի վերլուծաբանները նկատում են, որ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորման, կամ իչպես առավել հայտնի են Հութների հարձակումները Կարմիր ծովի միջազգային առեւտրական երթուղու նավերի վրա, մեծացնում են «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը: Հատկապես որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռմբակոծությունները Հութների ռազմական օբյեկտների վրա որեւէ արդյունք չեն տալիս:
Ստամբուլում ապրող Ծովային առեւտրի ասոցիացիայի իզմիրյան մասնաճյուղի ղեկավար Յուսուֆ Օզթյուրքն ասում է, որ Կարմիր ծովում առաջացած ճգնաժամը կանխատեսում է եվրոպական ծովային նավահանգիստների գերբեռնվածություն:
«Միջազգային ծովային միջանցքի հրատապությունը, որը մի քանի ամիս առաջ առաջարկում էր նախագահ Էրդողանը, անընդհատ աճում է: իսկ հետո կաճի նաեւ Զանգեզուրի միջանցքի ստրատեգիական նշանակությունը»,-գրում է Օզթյուրքը:
Մեկ այլ թուրք վերլուծաբան Ահմեդ Համդի Գյուրդոգանը ավելի շատ կարեւորում է Բաքու-Թբիլիսի-Արդահան ուղղությամբ «Միջին միջանցքը», որի նշանակությունն ավելի կմեծանա Զանգեզուրի միջանցքը բացելուց հետո: