Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը X-ի իր էջում գրել է, որ ժամանել է Կիեւ։ Սա նրա չորրորդ այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։
«Այստեղ եմ, որպեսզի ուկրաինացի ընկերների հետ քննարկենք Եվրամիության անսասան աջակցությունը Ուկրաինային՝ ռազմական ու ֆինանսական ոլորտներին առնչվող Ukraine Facility-ի նոր ծրագիրը (շուրջ 50 մլրդ եվրո արժողությամբ)»,-ասվում է Բորելի գրառման մեջ։