Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինան ուզում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Վրաստանի միջոցով:
Ըստ ՏԱՍՍ-ի, այսպիսի հայտարարության համար Կոբախիձեն հիմք է ընդունել երկրի ազգային անվտանգության ծառայության բացահայտումները, ըստ որոնց Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող ավտոմեքենայում հայտնաբերված պայթուցիկները ենթադրաբար նախատեսված էին Ռուսաստանի տարածքում ահաբեկչությունների իրականացման համար:
«Երբ ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչներ փորձում են Վրաստանը դարձնել Ռուսաստանի համար թիրախ՝ բացարձակապես արհեստականորեն, դա, իհարկե, շատ տագնապալի է… Այս մարդիկ չեն կարող թաքցնել իրենց չար մտադրությունները մեր պետության նկատմամբ, նրանք «երկրորդ ճակատ» էին ցանկանում, նրանք ցանկանում են Վրաստանում զարգացնել բարդ սցենարներ»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի անվտանգության ծառայությունների հաղորդմամբ 2024 թվականի հունվարի 19-ին Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներում վեց պայթուցիկ սարք է մտցվել Վրաստան, որի տեղափոխումը Ռուսաստան կանխվել է նախօրեին: