«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առավոտից իրիկուն մտածում է մեր արժանապատվությունն ու պետականությունը փրկելու մասին։
Լավ է, բայց ո՞նց է պատկերացնում մի քիչ ոտքի կանգնելը։
Եթե մեկն ընկած է, կարող է պարզապես ոտքի կանգնել, այսինքն՝ հորիզոնական դիրքը փոխել ուղղահայցով։ Իսկ «մի քիչ ոտքի կանգնել»-ը ծնկած լինելու պես մի բան է։ Դիրք, որում գտնվում է Հայաստանի այսօրվա իշխանությունը եւ այդ պատճառով չի կարողանում «մեր արժանապատվությունը, մեր պետականությունը փրկել»։