Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը հայտարարել է, որ շուտով հարցազրույց կվերցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։
Նա տեսանյութ է հրապարակել իր X հարթակում, որում ասում է․ «Մենք Մոսկվայում ենք, մենք այստեղ ենք Պուտինի հետ հարցազրույցի համար եւ մենք դա կանենք»։
Այնուհետեւ ամերիկացի լրագրողը կարիք է զգացել ասելու, որ ամերիկացիների մեծ մասը չգիտի, թե ինչ է կատարվում Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ Որից հետո նա անմիջապես հարցազրույցի առաջարկ է արել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։