Ըստ Մեյդան TV-ի, որը վկայակոչում է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովին, Ադրբեջանի նախագահի ընտրություններին Լեռնային Ղարաբաղի ընտրական տեղամասերում քվեարկության իրավունք ունեցողների թիվը 23 հազար մարդ է:
Փանախովը տեղեկացրել է, որ իրականում ավելի շատ մարդ է քվեարկելու Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես տեղական գրանցում չունեցող զինվորականները, որոնք ծառայում են այդ տարածքում եւ պարզապես այդ տարածքներում բնակության իրավունք ձեռք բերած մարդիկ:
«Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Ղարաբաղ է վերադառնալու մոտ մեկ միլիոն մարդ: Բայց հիմա դա հնարավոր չէ, քանի որ հսկայական տարածքներ ականապատված են», —նշել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահը: