Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնն արդեն վարել է իր հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա գործընկեր եւ բլոգեր Ալեքս Ջոնսն հենց Կառլսոնին հղում անելով տեղեկացրել է, որ հարցազրույցը տեւել է մոտ 2 ժամ եւ շուտով կհրապարակվի:
«Երկժամանաոց հարցազրույցը, որը կնյարդայնացնի արեւմտյան գրաքննիչներին, որոնք ամերիկացիներին պահում են չիմացության մեջ»,-իր տեսաուղերձում հայտարարել է Ալեքս Ջոնսը, որը հրապարակել է ռուսական RT հեռուստաընկերությունը «Տարբեր լեզուներով տեսանյութեր» Տելեգրամ-ալիքին հղում տալով:
Թակեր Կառլսոնը Ռուսաստան էր ժամանել անցյալ շաբաթվա վերջում եւ խոստացել, որ հարցազրույց կանի ՌԴ նախագահի հետ: Հիմա նա խոստանում է այդ հարցազրույցը հրապարակել իր կայքում:
Նրա հաջորդ «թիրախը» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է: