Երեւան քաղաքի ավագանին այսօրվա արտահերթ նիստին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկեց 3 անդամի: Նրանցից երկուսը «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ են՝ Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը: Երրորդը Հայկ Մարությանն է «Ազգային առաջընթաց» խմբակցությունից:
Ավագանին իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հիշյալ անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելինից:
Եվ երկու հոգու մանդատից զրկելու Երեւանի ավագանու փորձը տապալվեց, մանդատները պահպանեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գեւորգ Ստեփանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: