Ադրբեջանում ընթացող արտահերթ նախագահական ընտրություններին ժամը 15:00-ի դրությամբ մասնկացել է ընտրողների 60.54 % կամ 3 մլն. 922 հազար 187 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի վարչության նախագահ Ֆաիդ Օրուջեւը։
ԿԸՀ-ի տվյալներով ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Զանգելանի եւ Կուբաթլուի (Արցախի նախկին Կովսականում եւ Որոտանում) թիվ 125 ընտրատեղամասում։ Այն կազմել է 71, 25%։
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Նիզամիի թիվ 25 ընտրատեղամասում, որը կազմել է 40,08%։