Ադրբեջանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվերակությանը մասնակցել է երկրի բնակչության 70,85 %-ը կամ 4,590,075 քաղաքացի։
Ամերիկյան «Oracle Advisory Group» կազմակերպությունը եւ «Քաղաքացիների աշխատանքային իրավունքների լիգան», հիմնվելով անցկացված հարցումների արդյունքների վրա հայտնել են, որ 93,9%-ով ընտրություններում առաջատարն է գործող նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկրորդ տեղում է խորհրդարանի անդամ և ինքնառաջադրված թեկնածու Զաիդ Օրուջը՝ 1,8%
Ճեպազրույցում կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ «Ղարաբաղում տարած հաղթանակն անհավատալի հանրային աջակցություն է բերել Իլհամ Ալիևին», ուստի հարցման արդյունքները նրանց չեն զարմացրել։