Իլհամ Ալիեւը քվեների 93,35 տոկոսի մշակումից հետո հաղթում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում 92,5 տոկոսով։
Այս տվյալները քիչ առաջ հրապարակել է Ադրբեջանի ԿԸՀ-ն, որի նախագահ Մազահիր Փանախովն ասել է, թե «Ադրբեջանի ժողովուրդն օգտվեց իր ինքնիշխան իրավունքից եւ 7 թեկնածուից ընտրեց իր նախագահին»։
Մյուս 6 թեկնածուներից գործող նախագահին ամենալուրջ «մրցակցությունը» ցույց է տվել Օրուջ Զահիդ Մահերամ օղլին, որը հավաքել է 2,19 տոկոս։