Սպիտակ տունն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հարցազրույցին։
«Վլադիմիր Պուտինը չպետք է ստանա եւս մեկ խոսափող Ուկրաինայի պատերազմն արդարացնելու համար»,-ասել է Սպիտակ տան ԱԱԽ ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
«Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչ է արել եւ անում Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում եւ թե ինչ կեղծ ու անիմաստ պատճառներով է նա այդ ամենը բացատրում։ Ես չեմ կարծում, թե մեզ պետք է եւս մեկ հարցազրույց, որպեսզի հասկանանք Պուտինի դաժանության աստիճանը»,-լրագրողներին ասել է Ջոն Կիրբին։