Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մերժել է Գազայում հրադադարի ՀԱՄԱՍ-ի առաջարկը՝ հայտարարելով, որ գրոհայինների հանդեպ ամբողջական հաղթանակն իր երկրի համար մի քանի ամսվա հարց է։
Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն։
«Մենք հաղթանակի ճանապարհին ենք։ Ու սա մի քանի տարվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ, ամիսների հարց է»,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է Նաթանյահուն։
Վարչապետի այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինկենի Երուսաղեմ կատարած այցի օրը, որն արդեն 5-րդ անգամ է ժամանում տարածաշրջան նախորդ տարվա հոկտեմբերի 17-ի իսրայելա-պաղեստինյան ակտիվ կռվի մեկնարկից հետո։