Սամարղանդում ընթացքում շախմատի աշխարհի կայծակնային առաջնության ժամանակ Ամերիկայում բնակվող գրոսմաստեր Լեւոն Արոնյանը խոստովանել է, թե որ որակները նրան խանգարեցին դառնալ աշխարհի չեմպիոն:
«Հենց զգում եմ, որ առաջադրանքը բավական բարդ չէ, կորցնում եմ հետաքրքրությունը, թվում է, թե դիրքը հաղթած է, դու գերազանցել ես մրցակցիդ, ժամանակն է միացնել «մարդասպանի բնազդը», բայց այդ պահին այն ինձ համար անհետաքրքիր է դառնում։
Հավանաբար, ես հենց դրա համար էլ չդարձա աշխարհի չեմպիոն»,- ասել է գրոսմայստերը վիդեոբլոգեր, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի թղթակից Գրիգորի Մաստրիդերին։