ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «էքզիստենցիալ սպառնալիք»:
«Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք՝ դա Դոնալդ Թրամփն է: Նա կփորձի չեղարկել այն ամենը, ինչ մենք արել ենք։ Չսխալվե՛ք», — ըստ Daily Mail-ի Նյու Յորքում աջակիցների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։
Գործող նախագահն աջակիցներին ասել է, որ դա չի կարելի թույլ տալ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 4-ին: