Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զայրացած է ամերիկյան Կոնգրեսի հանրապետական անդամների գործողությունից, որի արդյունքում ԱՄՆ Սենատը արգելափակել է 118 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը:
Այս օրինագծի հաստատման դեպքում Ուկրաինային բաժին կհասներ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
«Ամոթ ձեզ,,-սոցիալական ցանցերում գրել է Լեհաստանի վարչապետը,-Ամերիկայի հարգելի հանրապետական սենատորներ: Ռոնալդ Ռեյգանը, ով օգնեց մեզ միլիոնավոր մարդկանց հետ նվաճել մեր ազատությունն ու անկախությունը, այսօր շուռ կգար իր գերեզմանում»:
Տուսկը Եվրոպայի վետերան քաղաքական գործիչներից է, ով զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի աթոռը 2007-2014 թվականներին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ է եղել 2014-ից 2019 թվականներին: