Ասում է եւ, իրեն հատուկ կրկնաբանությամբ՝ թվարկում այն ամենը, ինչը կառուցվում, նորոգվում, գործում, ստացվում, ձեռք է բերվում քաղաքացիների վճարած հարկերով։
Բայց մոռանում է,
-որ քաղաքացիների հարկերով է աշխատում նաեւ, բացառապես իշխանություններին ծառայող՝ հանրային հեռուստաընկերությունը,
-որ քաղաքացիների հարկերով են պահվում նաեւ տարատեսակ նախարարությունների, գերատեսչությունների, ՊՈԱԿ-ՀՈԱԿ-ների չափազանց ուռճացված աշխատակազմերը,
-որ քաղաքացիների հարկերից են սնվում նաեւ նախադեպը չունեցող քանակով ոստիկաններն ու պարեկները,
-որ քաղաքացիների հարկերով են կազմակերպվում նաեւ տարատեսակ միջոցառումները, որոնց վրա ծախսված գումարներով հնարավոր կլիներ ազգային աղետի խորհրդանիշ դարձած դոմիկները (Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան) վերացնել, իսկ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար ստեղծել գոնե տանելի պայմաններ։
Կարելի է երկար շարունակել, բայց թողնենք թող խանարհվի «աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ»։