Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում զգուշացրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը ներգրավելու (Հայաստանի-խմբ.) ջանքերը հաջողության չեն հանգեցնի:
Մոսկվան, ըստ Միխայիլ Գալուզինի, հույս ունի, որ Երեւանը կգիտակցի, որ հենց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը:
«Արեւմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն» ,-հայտարարել է Գալուզինը:
Հարցազրույցի ընթացքում նա Հայաստանի զգուշացրել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերն այլընտրանք չունի: