Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված Իրակլի Կոբախիձեին երկրի նոր վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։
Փետրվարի 8-ին էլ Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը եւ առաջարկած ծրագիրը հաստատել էր երկրի խորհրդարանը։ Նոր կառավարության ձեւավորմանը կողմ էր քվերակել 84 պատգամավոր, դեմ՝ 10-ը։
45-ամյա Կոբախիձեն դարձել է «Վրացական երազանքի» յոթերորդ վարչապետը, որը Վրաստանում իշխանության ղեկին է 2012 թվականի աշնանից։ Նրան նախորդող Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 29-ին եւ դարձել իշխող կուսակցության նախագահը։