«Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»»,- գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը:
Վերջինս լրագրողին ասել է, թե տարածքային ամբողջականության վերականգնումն Ադրբեջանն իրականացրել է միայն Ադրբեջանի տարածքում:
«Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության եւ դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ եւ ընտրողական մոտեցում տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը: