Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վարչապետի X-ի էջում վրացերեն եւ անգլերեն լեզուներով կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ի սրտե շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք հույս ունենք էլ ավելի ամրապնդել հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը՝ կառուցված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարական իդեալների վրա»։
1/2 ირაკლი კობახიძე, გულითადად გილოცავთ დანიშვნას. ვარ იმედით სავსე, რომ 🇦🇲-🇬🇪 სტრატეგიული პარტნიორობა, რომელიც ეფუძნება ჩვენი ხალხების საერთო ღირებულებებს, მტკიცე მეგობრობასა და დემოკრატიულ იდეებს, გააგრძელებს გაფართოებას.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 9, 2024
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Իրակլի Կոբախիձեի ձեւավորած նոր կառավարության կազմը, իսկ այսօր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին հրամանագիրը ստորագրել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։