ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր ուղերձում Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է «չափն անցած»:
Նա ավելացրել է, որ ձգտում է նորմալացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ, ավելացնել հումանիտար օգնությունը Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ հասնել ժամանակավոր հրադադարի, որպեսզի Իսրայելին վերադարձվեն պաղեստինցիների կողմից առեւանգված անձինք:
«Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի հրադադար հաստատվի: Բազմաթիվ անմեղ մարդիկ տառապում են սովից, նրանք աղետալի վիճակում մահանում են: Այս ամենը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Բայդենը: