ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացարձակապես չի հասկանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի քննադատությունները Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ադրբեջանի ընտրությունների մասին Զախարովան խոսել է Պետական ինքնիշխանության պաշտպանության եւ Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը կանխելու Դաշնության խորհրդի հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ինչ էլ անեք, քանի թեկնածու էլ ունենաք ընտրություններին, ինչ ծրագրեր էլ նրանք ունենան, ինչ կուսակցություններ էլ ներկայացնեն, ոչինչ կարեւոր չէ, բացի մեկ բանից՝ քաղաքական կողմնապահությունից՝ կանխորոշված արդյունքից։ Ես մեկ հարց ունեմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ նրանք որեւէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։ Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, ուրեմն պատկերացում չունեն, թե ինչպես պետք է դիտարկել ընտրությունները»,-հայտարարել է Զախարովան: