Լաոները այս անգամ զրուցել են ազգագրագետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի հետ։ Թեմաները Հայոց պատմության փիլիսոփայությունը, հայկական մշակույթը, ազգագրության խնդիրները, կրթության ու քաղաքացու դերը, միջնադարի ու ժամանակակից հայի կապն ու այլ հարցեր։